Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծում

 

Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.

2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,-ասված է որոշման մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից