Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչու որևէ մեկը չպաշտպանեց մեզ, երբ Ադրբեջանը հարձակվեց. Պատճառը Նիկոլ Փաշինյանի մեկ նախադասությունն է

 

Նիկոլ Փաշինյանը բանակցային ամբողջ գործընթացը տապալեց: Մեկ ասաց, որ Արցախը մեզ հետ կապ չունի, որ իրեն միայն ՀՀ քաղաքացիներն են ընտրել: Հետո մի հատ շատ վտանգավոր նախադասություն ասաց, որից Բաքուն միանգամից բռնեց: Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Խոսքը վերաբերում է հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է. «Ամբողջ 30 տարվա մեջ մենք ապացուցում էինք, որ Արցախն ինքնորոշման հարց է լուծում, իսկ նա դարձրեց տարածքային հարց:

Դրա համար, երբ Ադրբեջանը հարձակվեց, որևէ մեկը մեզ չպաշտպանեց»:

Ինչ վերաբերում է բանակին, Մանուկյանը նշեց, որ առաջին իսկ օրվանից բանակը վարկաբեկվել է:

  •  
  •  
  •  
  • 7
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    9
    Shares

Նույն շարքից