Հասարակություն 

Հայտնի է, թե քանի թուրք ու ռուսաստանցի զինծառայող է տեղակայվելու Արցախի Ակնայի շրջանում

analitik.am

 

Ռուսաստանն ու Թուրքիան 60-ական զինվորական են ուղարկելու Արցախ համատեղ մոնիթորինգային կենտրոնի համար: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կենտրոնը տեղակայվելու է Ակնայում (Աղդամ), շինարարությունն արդեն սկսվել է. «Առաջին փուլում կառուցվելու է կենտրոն, որտեղ ծառայելու է 60-ական զինծառայող թուրքական ու ռուսական կողմերից»,-ասել է նա:

Թուրք նախարարն ասել է, որ Անկարան արդեն սկսել է զինվորականներին Ադրբեջան ուղարկելը:

 

Նույն շարքից