Հասարակություն 

Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան

 

ԼՂ զբաղվածության, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հակամարտության սրման ավարտից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:

«Պատերազմից հետո մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և սոցիալական խնդիրները շատ սուր են դարձել: Մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը`ինչպես մեր սեփական, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

Նա պարազաբանել է, որ փախստականների բնակարանային ապահովման խնդիրն այժմ սուր է, բայց տարածաշրջանում արդեն սկսվել է նրանց վերաբնակեցման ծրագիրը:

«Մենք արդեն սկսել ենք խնդրահարույց հարցեր լուծել, և կարող ենք խոսել նաև երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է Թանդիլյանը:

Նա ընդգծել է, որ այժմ սուր է նաև անվտանգության հարցը: Նախարարը հիշեցրել է, որ չորեքշաբթի օրը շփման գծում վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից