Իրավական 

Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Սարկոզիի դեմ

analitik.am

 

Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը նախնական հետաքննություն են սկսել երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի դեմ՝ ռուսական ընկերության շահերի լոբբինգի մեջ կասկածանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գործակալության տվյալներով՝ գործը կապված է քոնսալթինգային գործունեության հետ, որը Սարկոզին, իբր, իրականացրել է Ռուսաստանում: Նա 2012 թվականին պարտությունից հետո կրկին իրավաբան է դարձել:

Սարկոզին, իբր, 2019 թվականին պայմանագիր է կնքել ռուսական «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հետ, որի բաժնետեր է ֆրանսիական Axa միավորումը:

Պարբերականը նշում է, որ 3 մլն եվրոյի պայմանագիրը նախատեսված է մի քանի տարով: 2020 թվականի սկզբին Սարկոզին իր բանկային հաշվին 500 հազար եվրո է ստացել, ինչպես պնդում  է քննությունը, Ռուսաստանից:

«Քննությունը փորձում է պարզել, թե արդյոք նախկին նախագահը գործել է որպես խորհրդատու կամ մասնակցել է արդյոք պոտենցիալ հանցավոր լոբբիստական գործունեությանը ռուս օլիգարխների անունից»,-գրում է պարբերականը:

Նշվում է, որ իշխանություններն այդ գործը քննում են 2020 թվականի ամռանից Tracfin ֆինանսական հետախուզությունից տեղեկություն ստանալուց հետո:

Նույն շարքից