Քաղաքականություն 

Հայաստանը ոչ մի տեղ չի տեղափոխվելու, մենք շարունակելու ենք ապրել այստեղ. Լենա Նազարյան

analitik.am

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով հետպատերազմյան իրողություններին, ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե հետայսու ինչպես պետք է հարաբերվենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Նրա համոզմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ մեկ էջանոց հայտարարությունն ապագայի ավելի որոշակի տեսլական է տալիս իրեն, քան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որում որևէ միտք չկա այն մասին, թե ինչպես ենք ապրելու Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ։

«Իհարկե նախագահը խոսում է ժամանակակից և կարգապահ պետություն ունենալու մասին, բայց ես կարծում եմ, որ հիմա դա քիչ է։ Մենք պետք է ավելի լայն մտածենք, և հաշվի առնենք նաև տարածաշրջանը, քանի որ մենք շարունակելու ենք ապրել այստեղ՝ Հայաստանում, Հայաստանը ոչ մի տեղ չի տեղափոխվելու, մեր հարևանները լինելու են Ադրբեջանը և Թուրքիան, և մենք պետք է հասկանանք, թե ինչ հարաբերություններ ենք ունենալու այդ երկրների հետ»,- ասել է Նազարյանը։

Նույն շարքից