Քաղաքականություն 

ԱՄՆ-ն ընդլայնել է Հոնկոնգի հարցով Չինաստանի դեմ պատժամիջոցները

analitik.am

 

ԱՄՆ-ն Չինաստանի մի քանի քաղաքացիների ներառել է պատժամիջոցների ցուցակում ՝ Հոնկոնգում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:

Ցուցակում ընդհանուր առմամբ ներառվել է 6 մարդ, դրանց թվում կան Չինաստանի քաղաքացիներ: Ցուցակում է ընդգրկվել նաև Հոնկոնգի ոստիկանության կոմիսարի տեղակալ Ֆրեդերիկ Չոյը:

ԱՄՆ-ն վերջերս մի շարք քայլեր է ձեռնարկել ՉԺՀ-ի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնյաների դեմ, այդ թվում`տարբեր պատրվակներով պատժամիջոցներ, ներառյալ փոքրամասնությունների ճնշումը, մարդու իրավունքների ոտնահարումը, Հոնկոնգի ինքնավարության ոտնահարումը և այլն: Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի բոլոր մեղադրանքները:

Նույն շարքից