Հասարակություն 

2020 թվականին Հայաստանի պետական բյուջեում հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385,2 միլիարդ դրամ. ՊԵԿ

 

2020-ի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385.2 միլիարդ դրամ, ինչը 2020-ի բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: Այս մասին հունվարի 15-ին հայտնել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020-ին հարկային և մաքսային ոլորտներում կատարված աշխատանքը, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում սպասվող միջոցառումները:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով, համաձայն 2020-ի հոկտեմբերին ընթացիկ տարվա բյուջեի նախագծում կատարված փոփոխությունների՝ տարեկան եկամտի ցուցանիշը նախատեսված է եղել 1 տրիլիոն 326 միլիարդ դրամ:

«Անցած տարի զուտ հարկային մասով հավաքագրված ծավալները կազմել են 1 տրիլիոն 88.6 միլիարդ դրամ, իսկ մաքսային մուտքերը՝ 296.6 մլրդ դրամ: Ընդ որում, ի տարբերություն 2019-ի, բացասական տարբերություն զուտ հարկային մուտքերի առումով գրեթե չկա. այն չնչին է և կազմում է ընդամենը 0.2 տոկոս: Ընդ որում՝ մաքսային վճարների բացասական տարբերության մեծ մասը կապված է տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներից ստացված եկամուտների հետ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հիշեցնելով, որ 2019-ին այդ գործընթացն անհամեմատորեն ավելի ակտիվ է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից