Հասարակություն 

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

analitik.am

 

Թուրքիայում 5 անձի կողմից զինված և փայտերով հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Հարձակման հետևանքով Օզդաղը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են։

Միջադեպի կապակցությումբ Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել «Ապագա» կուսակցության մյուս փոխնախագահ Սելիմ Թեմուրջին։

Թեմուրջիի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում՝ Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս տանից փորձել է գնալ մզկիթ՝ ուրբաթօրյա նամազին (մուսուլմանական աղոթք) մասնակցելու համար։

Կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը, նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ  և հույս հայտնել, որ անհապաղ կձերբակալվեն հարձակման պատասխանատուները։

Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ՝ 2020թ․ հունվարի 8-ին իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։

Նույն շարքից