Հասարակություն 

Եկե՛ք պաշտպանենք մեր իրավունքները, քանի դեռ ուշ չէ. Ակցիա՝ Արտաշատի ավտոկայանում

analitik.am

Այսօր ժամը 14:30-ին քաղաքացիներն ակցիա են անելու Արտաշատի ավտոկայանում: Մարդկանց զայրույթի պատճառը տրանսպորտի թանկացումն է.

«Հաշվի առնելով, որ Արարատի մարզից Երևան ուղևորափոխադրումները մի շարք ուղղություններով շարունակվում են ուղեվարձի գերազանցմամբ և բոլոր ուղղություններով` ուղևորների իրավունքների կոպիտ խախտմամբ, ես գնում եմ ավտոկայան իրազեկում իրականացնելու, նշածս խնդիրների հետ կապված իմ` քաղաքացու ձայնը բարձրացնելու։ Ովքեր համակարծիք են ինձ հետ, կարող են միանալ։ Եկե՛ք պաշտպանենք մեր իրավունքները, քանի դեռ ուշ չէ»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից