Հասարակություն 

Երեկ ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին

analitik.am

 

Նախօրերին ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նախրօրեին որոնողական աշխատանքներ չենք կատարել՝ պայմանավորված Ալիևների՝ Շուշի այցով: Ադրբեջանական կողմը Մարտունուց և Թալիշից մեզ է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն: Նմանօրինակ դեպքեր էլի են եղել: Եղել է նաև, որ իրենք մատնշել վայրը, որտեղ հայկական աճյուններ կան: Նույն էլ նաև մենք ենք անում»,- նշեց Հունան Թադևոսյանը:

Հունան Թադևոսյան հավելեց, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում:

Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1232 զոհված զինածառայողի աճյուն:

 

Նույն շարքից