Հասարակություն 

Facebook-ը խստացրել է սահմանափակումները Բայդենի երդմնակալությանից առաջ

analitik.am

 

Facebook սոցիալական կայքի ղեկավարությունը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ:

Նշվում է, որ սոցիալական ցանցի միջոցով բռնի գործողությունների կազմակերպումը կանխելու համար խիստ միջոցներ են ձեռնարկվում:

«Մենք արգելափակում ենք Facebook-ի ցանկացած նոր իրադարձության ստեղծումը, որը տեղի է ունենում այնպիսի վայրերի հարևանությամբ, ինչպիսիք են Սպիտակ տունը, ԱՄՆ-ի Կապիտոլիումի շենքը, երդմնակալության օրերին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, սոցիալական ցանցի ադմինիստրացիան կշարունակի արգելափակել ոչ ամերիկյան էջերը, որոնք ԱՄՆ-ում իրադարձություններ են ստեղծում:

 

Նույն շարքից