Տեսանյութեր Քաղաքականություն 

Ապացուցված եմ համարում այն, որ Շուշին ոչ թե ադրբեջանցիներն են գրավել, այլ մերոնք են տվել․ Վազգեն Մանուկյան

analitik.am

 

Ինչը կարող ենք արդեն ապացուցված համարել արտասահմանյան պաշտոնայների ու մեր այն պաշտոնյաների հայտարարություններից հետո, ովքեր մասնակցել են պատերազմին: Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանի խոսքերով, ապացուցված կարելի է համարել այն, որ պատերազմը կարելի էր կանխել, ապացուցված է, եթե մեր բանակը պատերազմին պատրաստ լիներ, ամուր դիրքերը կկարողանայինք պահել. «Նույնիսկ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, կարգուկանոն լիներ, կարողանային ճիշտ կարրգավորել բանակի աշխատանքն, այդ կորուստները չէինք ունենա:

Ի սկզբանե, երբ մի քանի օր շարունակ ընթացքը վատ վիճակում էր, եթե հնարավոր էր, պետք էր կանգնացնել պատերազմը:

Առաջարկություններ եղել են, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել ավելի շուտ, ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք: Դավաճանության պատճառով, թե՝ հիմարության, դա առանձին հարց է: Այդ ամենն արդեն վկայություններով ապացուցված է»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքերով, նույնիսկ այս ամենից հետո եռակողմ հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենպաստ, սակայն զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն չի արել փաստաթուղթը լավացնելու համար. «Ավելին՝ իմ կարծիքով, ամսի 8-9-ի կողմերն արդեն ադրբեջանական բանակն էլ է դադարի պահանջ ունեցել: Նրանց մոտ էլ բավականին մեծ հոգնածություն կար: Մենք կարող էինք լուրջ առևտուր անել ու շատ նվաստացուցիչ կետեր այդ եռակողմ հայտարարության մեջ չէին լինի»:

 

Նույն շարքից