Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանում հիմա բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, այդ թվում՝ Թուրքիայի. Վարչապետի թեկնածու

analitik.am

 

Հայաստանում հիմա բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, այդ թվում՝ Թուրքիայի: Ով է զբաղվում դրանցով: Դրանք սողոսկում են իշխանության մեջ: ԱԱԾ-ն դրանով զբաղվելու փոխարեն զբաղված է նրանով, թե ով կտուրն ինչ փողով վերանորոոգեց: Լուրջ կազմակերպությունը, որը պետք է երկիրը ներսից պաշտպաներ, սկսել են օգտագործվել զուտ մանր քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Առանց ուժեղ ԱԱԾ-ի երկիրը չի կարող ներսից ապահովված լինել: Այս մասին Վանաձորում հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանը խոսեց նաև դրսից ֆինանսավորում ստացող հիմնադրամների մասին՝ հայտարարելով, որ դրանց շարքերում կան շատ անմեղներ. «Բայց սորոսական ու ոչ սորոսական կազմակերպություններ կան, որոնք փողը ստանում են, համապատասխան հոգեբանություն են ներշնչում մեր երիտաարդության մեջ, մեր երիտասարդներին դարձնում են ենիչեր, իրենց ծառան: Այդ ծառաները հիմա իշխանության մեջ են:

Ինչպես կարող ես նրանց հետ Հայաստանն առաջ տանել:

Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրներից մեկը պետք է լինի ԱԱԾ աշխատանքի արագ վերականգնումը, օրենքներ ընդունել, թե ինչ ֆինանսավորմամբ կարող են կազմակերպություններն աշխատել: Դպրոցը պետք է դաստիարակի երեխաներին, որպեսզի հեշտությամբ չխաբնվեն, ուղեղները չփչացնեն»,-ասաց նա՝ կարևորելով կրթության հարցը:

Նույն շարքից