Տեսանյութեր Քաղաքականություն 

Վազգեն Մանուկյանը՝ քաղաքացիներին «բոմժ» անվանելու ու միջադեպի մասին

analitik.am

 

Այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը: Ինքս կիսով չափ գյումրեցի եմ՝ մայրս գյումրեցի է, և իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որը փողոցում մոտենում-խոսում էր: Դա կազմակերպված էր, ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել, ոնց են կազմակերպել:

Այսօր Վանաձորում հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ խոսելով երեկվա միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Գյումրիում փակել էին ընդդիմության ներկայացուցիչների ճանապարհն ու թույլ չէին տալիս նրանց առաջ գնալ:

Մանուկյանը նրանց «բոմժ» էր անվանել:

«Առավոտյան, երբ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է, շիշ է հավաքում (այսինքն՝ վիրավորական իմաստով չէ՝ «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում), ասաց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել՝ այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»»,-ասել է նա:

Նույն շարքից