Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը կամ կատարյալ ապուշ է, կամ՝ կաշառված, եթե հները հողերը տվել են. քաղաքացի

analitik.am

 

Վանաձորում տեղի է ունենում քաղաքացիների հետ Վազգեն Մանուկյանի ու «Հայրենիքի փրկության կոմիտեի» անդամների հանդիպումը:

Քաղաքացիներից մեկը, դիմելով դահլիճում ներկա նախկին պատգամավորներին, հարցրեց. «Տղերք, խնդրում եմ ասել՝ նման ստոր պայմանագիր եղե՞լ է հների կողմից: Հողերը ծախելու մասին է խոսքը»:

Հանդիպմանը ներկա Էդուարդ Շարմազանովը շտապեց հայտարարել, որ նման բան չի եղել:

«Ես գիտեմ, որ նման ստոր պայմանագիր չի եղել հների կողմից: Այսօր «Իմ քայլը» ստոր քայլերի է գնում, ժողովրդի մեջ տարածում է, որ իբր հները հողը տվել են: Եթե հները հողը տվել են, Նիկոլ Փաշինյանը կամ կատարյալ ապուշ է, կամ՝ կաշառված, որ հնի, դավաճանի յառլիկը կախի իր վրա»,-ասաց քաղաքացին:

Նույն շարքից