Իրավական 

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

 

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 15-ին, ժամը 17.15-ին, մեկնել են Լերմոնտովո գյուղի հարակից անտառ, որտեղ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ երկու եղբայրների և ապօրինի հատած տարբեր տեսակի և տրամաչափի ծառեր:

Եղբայրներից կրտսերը հայտնել է, որ ծառերը բենզասղոցի գործադրմամբ հատել է ինքը և եղբոր օգնությամբ ցանկացել է տեղափոխել իրենց տուն:

Եղբայրները հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:

Բենզասղոցը և կացինը վերցվել է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից