Հասարակություն Տեսանյութեր 

Նիդերլանդներից Հայաստան մեծաքանակ դպրոցական գույք է ուղևորվել /Տեսանյութ/

 

Օրերս«Նիդերլանդական Օրագիրը» հայտարարել էր բարեգործական դպրոցական գույքը Հայաստան տեղափոխող վերջին 6-րդ կոնտեյների դրամահավաքի մասին (3,000 EUR):

Գումարներ այս անգամ հանգանակել են նաև Օրագրի ընթերցողները, ինչը շատ խրախուսելի է։

Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը ևս սիրով միացել է այս հրաշալի նախագծին։

Եվ այսպես, համատեղ ուժերով մենք՝ բոլորս, կարողացանք հոգալ նաև վեցերորդ կոնտեյների ֆինանսական ծախսերը։

Շնորհակալ ենք 6-րդ կոնտեյների դոնորներին՝

1․Նիդերլանդներում ՀՀ Դեսպանություն - 1,000 EUR

2․Aardbeienkwekerij Lam՝ Դավիթ Աբրահամյան – 950 EUR

3․IZI GROUP BV – 500 EUR

4․K A Lucas – 200 EUR

5․Aannemersbedrijf Garant – 100 EUR

6․Hr P Sadoyan – 100 EUR

7․Mw A Aslanyan – 50 EUR

8․Hr E Zargarjan – 50 EUR

9․Hr D Zaruchian – 50 EUR

Նախորդ 5 կոնտեյներների ֆինանսավորողներն էին՝

1․Տավրոս Ասլանյան – 3,000 EUR
2.Արազ Օզբիլիս – 3,000 EUR

3․«Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն և Հայ ավետարանչական համայնք – 6,000 EUR

4․Մարինա Տրանսպորտ - 2,000 EUR

5․Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով, Էդվարդ Գրիգորյան – 1,000 EUR

ԲՈԼՈՐ 6 ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄԵԼ Է՝ 18,000 EUR:

Հարկ ենք հանարում նշել, որ հոլանդական ՀԿ-ի կողմից մեծաքանակ բարեգործական  գույքը տեղափոխելու և մաքսազերծելու ընթացքում կառաջանային որոշակի դժվարություններ։

Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը սիրով ընդունել է Տավրոս Ասլանյանի և իր թիմի խնդրանքը՝ համաձայնելով հանդես գալ՝ որպես ուղարկող կողմ/կազմակերպություն, իսկ Հայաստանում ունենալ վստահված անձեր՝ ի դեմս Տավրոսի և իր թիմի։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կհեշտացնի դպրոցական բարձրորակ գույքը բարեգործական որակելու գործընթացը, և երիտասարդները զերծ կմնան ավելորդ բյուրոկրատական քաշքշուքներից։

Որպես ընդունող կողմ երիտասարդ բարերարները ընտրել են հայաստանյան «Լիարժեք կյանք» ՀԿ։ Այս պահին պատրաստվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ գույքը Հայաստանում բարեգործական որակելու համար։

Ըստ պայմանավորվածության, հայաստանյան ՀԿ մաքսատնից կստանա բարեգործական գույքը, և՝ ծրագրի կազմակերպիչների ուղեկցությամբ, այն միանգամից կտեղափոխվի նախապես ընտրված պահեստ Գյումրիում։

Գույքը Հայաստանում տնօրինելու են Նիդերլանդներից հատուկ այս նախագծի իրականացման համար Հայաստան ժամանած նիդերլանդահայերը։

Արդեն նույնիսկ ունեն ընտրված և իրենց հետ Նիդերլանդրերից ժամանող վստահելի պահեստապետ՝ պարոն Սամվելը։

Անչափ շնորհակալ ենք գրեթե երկու շաբաթ անընդմեջ մասշտաբային բանվորական աշխատանք կատարած մեր նիդերլանդահայերին՝ մի մարդու պես ժամերի ընթացքում համախմբվելու և այս գեղեցիկ նախագծին միանալու համար։

Հուսով ենք, որ գոհացնող արդյունքը կլինի նմանատիպ թափանցիկ և վստահելի բարեգործական մեծ նախագծերի վերածնունդը։

Կոնտեյներներն արդեն ճանապարհին են։

Տրանսպորտային ծառայությունն իրականացնում է «ՄԱՐԻՆԱ ՏՐԱՆՍՊՈՐՏ» նիդերլանդահայ ընկերությունը։

Նիդերլանդներից բարերարների խումբը շուտով կուղևորվի Հայաստան։

«Նիդերլանդական Օրագիրը» դեռ կանդրադառնա այս նախագծին և կշարունակի ակտիվ աջակցել դրա թափանցիկության ապահովմանը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից