Հասարակություն 

Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ

analitik.am

 

Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է Ֆինլանդիայի, Վյետնամի, Հնդկաստանի ու Քաթարի հետ ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Վերոնշյալ երկրների չվերթներն իրականացվելու են Մոսկվայից, շաբաթական մի քանի անգամ:

Ավիահաղորդակցության մասնակի վերականգնման վերաբերյալ որոշումը կայացվել է առանձին տարածաշրջաններում համաճարակային իրավիճակով պայմանավորված:

 

Նույն շարքից