Հասարակություն 

Սպանված լրագրողը հասցրել էր նամակ ուղարկել եղբորը, սակայն դա չէր փրկել նրան

analitik.am

 

Մանրամասներ են հայտնի դարձել Ռյազանում ամուսնու կողմից 33-ամյա լրագրող Ժաննա Շեպլայկովայի սպանության մասին:

Նշվում է, որ ամուսինը խանդել է նրան և ոչ մեկ անգամ է սպառնացել սպանել:

2020 թվականի աշնանը, երբ կողմերը հասկացել են, որ այլևս չեն կարող իրար հետ ապրել, որոշել են ամուսնալուծվել: Նոյեմբերին Ժաննայի ամուսինը համաձայնվել է հանգիստ թողնել կնոջը, ով արդեն ծանոթացած է եղել այլ տղամարդու հետ:

Դրանից հետո լրագրողի ամուսինը դպրոցի մոտից առևանգել է համատեղ երեխաներից մեկին և տարել Տվեր, սակայն ավելի ուշ վերադարձրել է տղային:

Հունվարի 15-ին Ալեքսեյն անսպասելի կերպով հյուր է գնացել կնոջը և պահանջել է իրեն տալ երեխաներին: Ողբերգությունից մի քանի րոպե առաջ Ժաննան հասցրել է նամակ ուղարկել եղբորն ու ընկերուհուն՝ հայտնելով նախկին ամուսնու գալու մասին ու տեղեկացնելով, որ իրեն վտանգ է սպառնում: Ցավոք, դա չի փրկել նրան:

 

Նույն շարքից