Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանում Սերժ Թանկյանի համերգը 1,2 միլիոն դոլար է արժեցել. հայտնի է, թե որ գործարարն է տվել այդ գումարը

analitik.am

 

2015 թվականին հանրապետության հրապարակում Սերժ Թանկյանի ու իր խմբի համերգն արժեցել է 1,2 միլիոն դոլար: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը:

Մինասյանը հայտնեց, որ այդ գումարը վճարել է հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանը, ով Հայաստանի համար մի շարք կարևոր միջոցառումներ է ֆինանսավորել:

Միքայել Մինասյանը նաև նշեց, որ բոլորի մոտ տպավորություն է, թե այդ համերգը Սերժ Թանկյանի կողմից նվեր է եղել Հայաստանին, սակայն իրականում դա եղել է նվեր Ավդոլյանի կողմից, ով նաև ֆինանսավորել է System of Down խմբի անդամների՝ այդ թվում Սերժ Թանկյանի ծախսերը։

Նույն շարքից