Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ Արարատ Միրզոյանը թուրքական ագենտ է․ Մինասյանը բացառիկ նամակ ընթերցեց

analitik.am

 

Արարատ Միրզոյանը Հայաստանի ԱԱԾ-ի ու Թուրքիայի հատուկ գործակալ է: Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը:

Մինասյանի խոսքերով, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ, պահանջեց իրեն զեկուցել գործակալական ցանցի մասին, զեկուցել, թե ովքեր են իր շրջապատում գործակալները. «ԱԱԾ-ն հրաժարվեց անել դա, սակայն ծառայությունում գտնվեցին սպաներ, ովքեր արեցին դա, վառեցին գործող գործակալներին։ Նիկոլ Փաշինյանն այդ դոսյեներն օգտագործեց ու օգտագործում է իր անվտանգությունն ու իշխանությունը պահելու համար, բացի՝ մեկից:

Նա արդեն տեղեկություն ուներ, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի ու ԱԱԾ-ի ագենտ է: Նրան դա զեկուցվել է պաշտոնավարման առաջին օրերի ընթացքում: Բայց դուք գիտեք, որ դրանից հետո ամիսներ անցան ու նա Արարատ Միրզոյանին դարձրեց մեր երկրի երկրորդ մարդը: Նա դա արեց, քանի որ միշտ իմացել է, որ Արարատ Միրզոյանն ագենտ է, որովհետև նրանք իրար հետ են այդ ամենը կառուցել:

Արարատ Միրզոյանը Հայաստանի ու Թուրքիայի ամենամեծ կապավորն է, նա ներկայացնում է Հայաստանում Թուրքիայի շահերը:

Ես գիտեմ, որ դուք ապացույց եք ուզում: Այս ամենի ապացույցը մի նամակ է, որը գործակալները տալիս են ԱԱԾ-ին: Դա ինքնախոստովանական նամակ է՝ գրված ագենտի ձեռքով, որ համաձայնություն է տալիս աշխատել ԱԱԾ-ի հետ: Դա անում են այն մարդիկ, որոնց բռնում են ինչ-որ բանի վրա ու պերեվերբովկա անում»:

Ապա Մինասյանը կարդաց նաև Արարատ Միրզոյանի նամակը, որը գրվել է 2007 թվականին՝ խոստանալով ավելի ուշ այն հրապարակել տելեգրամյան իր ալիքում. «Մեր երկրի համար երկու կարևոր պաշտոնյա ագենտ է, ինչպես՝ շատերը»:

Նույն շարքից