Հասարակություն 

Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49638 մարդ

analitik.am

 

Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը եւ բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ: Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների եւ փախստականների շարասյուները։

Ինչպես հաղորդում ՌԴ պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 փախստական։

Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 638 փախստական։

Նույն շարքից