Կորոնավիրուս Հասարակություն 

Դանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամի առաջին դեպքը

analitik.am

 

Կորոնավիրուսի B.1.351 / 501Y տարբերակով՝ COVID-19-ի «հարավաֆրիկյան» շտամով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Դանիայում, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնում է Շիճուկի դանիական պետական ինստիտուտը։

«Շիճուկի դանիական ինստիտուտը հայտնաբերել է B.1.351 / 501Y շտամով վարակման դեպք, որն ի սկզբանե գրանցվել է Հարավային Աֆրիկայում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դեպքը բացահայտվել է Դուբայ երկրի բնակչի կատարած ուղեւորությունից հետո:

Ինչպես հայտնել են ինստիտուտում, հայտնաբերվել են նաեւ կորոնավիրուսի մի քանի այլ մուտացիաներ: Ինչ վերաբերում է «բրիտանական» շտամին, ապա Դանիայում արդեն կան ավելի քան 250 նման դեպքեր:

Ինստիտուտում կարծում են, որ պատվաստանյութը հավասարապես արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր շտամերի դեմ: Երկրում պատվաստումները սկսվել են դեկտեմբերի 27-ին, սակայն Դանիայում շարունակում են կիրառվել խիստ սահմանափակող միջոցներ:

Նույն շարքից