Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 586 դեպք

analitik.am

 

ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի թիվն ավելացել է 23 586-ով՝ հասնելով 3 568 209-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսային վարակով (COVID-19)  հաստատված դեպքերի թիվը կազմել է 23 586, այդ թվում՝ հայտնաբերվել է 2849 դեպք (12,1 տոկոս) առանց կլինիկական դրսեւորումների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ համավարակի ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է վարակման 3 568 209 դեպք: Աճի տեմպը կազմում է 0.7 տոկոս:

Նույն շարքից