Թուրքիայի Բարտընի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են, այլ ոչ թե Ռուսաստանի, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։
«Խորտակված բեռնանավը Պալաու դրոշի ներքո էր նավարկում, դրա անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են»,- Գյուների խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:
Ննա հավելել է, որ անձնակազմի եւս երկու անդամներ ողջ են հայտնաբերվել, նրանց փորձում են հասնել փրկարարները:
1 - 1Share