Հասարակություն 

Դաժան անեկդոտ

analitik.am

 

Դաժան անեկդոտ։

Մեկն ընկնում է գնացքի տակ, բայց հրաշքով ողջ է մնում։ Միայն հոգեկան թեթև խանգարում է ստանում։ Հիվանդանոցից դուրս գրվելուց ու տուն գալուց հետո կինը սուլիչով թեյնիկ է միացնում, որը բնականաբար սկսում է սուլել, երբ ջուրը սկսում է եռ գալ։

Մեկ էլ էս գնացքի տակ ընկածը վեր է թռնում տեղից, թեյնիկը զգետնում է ու սկսում ոտքերով ուժեղ հարվածել ու հայհոյել տարաբախտ թեյնիկին։

Ապշած կինը հարցնում է՝ «Զարզա՛նդ, էս ի՞նչ ես անում»։ Նա էլ՝ թե - «Կնի՛կ, ես սրանց լավ եմ ճանաչում։ Սրանք մեծանում - պառավոզ են դառնում։ Սրանց հարցերը պիտի հենց սկզբից լուծել»։

Ասածս ինչ է։ Լսել եմ՝ Նավալնուն են ձերբակալել։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից