Միջազգային Քաղաքականություն 

Հունիսի 11-13-ն Անգլիայում կանցկացվի G7-ի գագաթնաժողովը

analitik.am

 

Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Անգլիայի հարավում գտնվող Քորնուոլ քաղաքում հունիսի 11-13-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրությանը:

«Գագաթնաժողովը տեղի կունենա Կարբիս Բեյում, Քորնուոլում 2021 թվականի հունիսի 11-13-ը ...

Աշխարհի առաջատար ժողովրդավարական պետությունների վարչապետներն ու նախագահները հունիսին կհավաքվեն Քորնուոլում՝ քննարկելու ընդհանուր խնդիրները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և կլիմայի փոփոխությունից մինչև ապահովումն այն բանի, որպեսզի ամբողջ աշխարհը կարողանա օգտվել բաց առևտրի, տեխնոլոգիական նվաճումների և գիտական ​​հայտնագործությունների առավելություններից ...

Ավստրալիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան հրավիրվում են մասնակցել որպես հյուրեր երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից