Քաղաքականություն 

Հայաստանի վերածնունդը և հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով, քան կարող է մեզ թվալ առաջին հայացքից. Իրանագետ

analitik.am

 

Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների համար։

Բանն այն է, որ դրանով Թուրքիան լրջագույն խաղաքարտ ստացավ առնվազն Ղազախստանին և Ուզբեկստանին «ապացուցելու», որ Անկարայի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարող է հավասար լինել Մոսկվայի հետ դաշինքին և ապահովել «հաջողության պատմություն» նույնիսկ ռազմական բախման դեպքում։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 2020թ․ հոկտեմբերի վերջին մեզանում ուշադրության գրեթե չարժանացած այցը Կենտրոնական Ասիայի այդ երկու պետություններ և ռազմական համագործակցությանը միտված պայմանագրերի կնքումը, որոնք, եթե իրերն իրենց անունով կոչենք, Էրդողանի առայժմ պատրանքային «Թուրանական բանակի» ստեղծման ծրագրի սկզբնական բաղադրիչներից են։

Հայաստանում իրեն իշխանություն համարող ապազգային, ապաշնորհ և դավաճանական վարչախմբի պատճառով վերջին պատերազմում մեր ցավալի պարտությունը էրդողանական ցնորամիտ պատրանքների իրականացման համար բացել է «հեռանկարներ» հակառուսական, հակաիրանական և հակաչինական «ճակատներում», ուստի Հայաստանի վերածնունդը և հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով, քան կարող է մեզ թվալ առաջին հայացքից։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից