Տեսանյութեր Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց «Իմ քայլի» հետ բանակցելու համար

analitik.am

 

Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլի» հետ բանակցելու համար:

Նշենք, որ ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության նախագծին:

Նախագծի կետերից մեկն այն է, որ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ, ինչն ապացուցվեց հունվարի 11-ին:

Մարուքյանը նշեց, որ իշխանությունները որևէ քայլ չեն արել նաև մյուս բոլոր կետերով, որոնք վերաբերում են քաղաքական ճգնաժամ հայտարարելուն և այլն:

Նախագիծը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել:

Իմքայլական Վահագն Հովակիմյանն ասաց, որ իրենք դեմ են այդ նախագծին, սակայն պատրաստ են քննարկել օրինակ գերիների հարցը, եթե դա կօժանդակի, չի վնասի հարցի լուծմանը. «Ով է մեր ձեռքերը կապել»,-ասաց նա:

Նույն շարքից