Տեսանյութեր Քաղաքականություն 

«Իմ քայլը» դեմ քվեարկեց անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տալու նախագծին

 

«Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որով առաջարկոմ է դրամական աջակցություն տրամադրել գերության մեջ հայտնված ու անհետ կորած պարտադիր ու պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված ու կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին:

Առաջարկվում է նաև աջակցոթյուն տրամադրել գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչների ընտանիքների անդամներին՝ պետական նպաստ սահմանելու տեսքով:

Այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:

Նիստում իմքայլական Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ կառավարության կողմից արդեն իսկ սահմանված են համապատասխան սոցիալական ապահովության երաշխիքներ, մեխանիզմը պատշաճ կերպով աշխատում է:

Քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Դեմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Կողմ արտահայտվեց 39 պատգամավոր, դեմ՝ 74:

Մինչ քվեարկությունն էլ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ կառավարության կողմից ընդունված գործող կարգավորումներ կան, սակայն դրանք թերի են:

Նա մասնավորապես նշեց, որ այդ կարգավորումները չեն վերաբերում նրանց, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո: Այսինքն, մարդիկ, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, չեն ստանում այն աջակցությունը, որոնք ստանում են սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ընթացքում գերեվարվողները:

  •  
  •  
  •  
  • 17
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    19
    Shares

Նույն շարքից