Տեսանյութեր Քաղաքականություն 

Պուտինը մանրամասներ էր պատմել, թե ինչպես է բանակցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ

analitik.am

 

Россия24-ը նոր ռեպորտաժ է պատրաստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի աշխատանքի մասին՝ չմոռանալով նաև Արցախյան պատերազմի մասին:

Ռեպորտաժում մասնավորապես մեջբերումներ կան Պուտինի հարցազրույցից, որն արվել է ավելի վաղ:

«Դա բարդ, էներգատար գործընթաց էր, կարծում եմ՝ բոլոր կողմերից»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Արցախյան պատերազմի վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունման մասին:

Պուտինը նշել էր, որ հայտարարությունը ծնվել է եռակողմ խորհրդակցությունների ընթացքում, ինքը ստանձնել է, ըստ էության, միջնորդի դերը. «Ես խոսել եմ առաջնորդների հետ, լսել եմ նրանց պահանջները, նկատառումները տեքստի վերաբերյալ, արել եմ փոփոխություններ, կապ հաստատել մյուս կողմի հետ, լսել նրանց ցանկություններն ու պահանջները, հետո նորից խորհրդակցել մյուս ղեկավարի հետ: Դա եռակողմ աշխատանք էր»,-ասել էր նա:

Պուտինը նշել էր, որ Հայաստանը հասել էր մի կետի, երբ պետք է որոշում կայացվեր. «Հայտարարության մասով պայքար է եղել ամեն կետի, ստորակետի համար»:

Նույն շարքից