Տեսանյութեր Քաղաքականություն 

Ձեններդ դուրս ա գալիս, հելել եք բաներ եք խոսում. Աբովյանը խոսեց Սյունիքում ծեծ կերած պատգամավորի մասին

analitik.am

 

Ինչ լավ ա սկսեցիք խոսել, ձեններդ դուրս ա գալիս, հելել եք բաներ եք խոսում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով իմքայլականներին ու հավելելով, որ ընդդիմությունն իշխանությանը թույլ չի տալու մարսել տեղի ունեցածը:

«Շահարկումներից եք խոսում, ի՞նչն է շահարկում, գերիների մասին, երբ խոսում ենք, ասում եք, որ շահարկում ենք: Մեծ ստատուսներ էիք գրում, որ գնում եք գերիների հարցը լուծեք, լուծեցի՞ք»,-ասաց նա:

Աբովյանն ասաց, որ ոչ Փաշինյանը, ոչ էլ իմքայլականներն ունակ չեն, ադեկվատ չեն. «Բան չունեմ ասելու, Սյունիքից պատգամավորներ ունեք, բայց ոչ Սյունիքից պատգամավոր գնացել է Սյունիք ու որոշ տեղեկություններով, ծեծ է կերել: Կարող եք ձեր մեջ հարցնել, իմանալ»:

Պատգամավորի խոսքերով, իմքայլականները, կառավարությունը հարցեր է բերում, որոնք համահունչ չեն օրակարգին, այնինչ պետք է պատասխանել օրինակ, թե երբ են գերիներին հետ բերելու. «Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, քանի որ երկիրը տանում եք կործանման»:

Նույն շարքից