Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը. «Իմ քայլը» լքած պատգամավոր

analitik.am

 

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց, որ արդեն դիմում է գրել ու դուրս եկել «Իմ քայլը» խմբակցությոնից և անկախ պատգամավոր է: Նա ասաց, որ խմբակցությունից դուրս գալու որոշում կայացնելուց առաջ քննարկումներ է ունեցել, այդ թվում խմբակցության ղեկավարի հետ, եղել է փոխադարձ ըմբռնում:

Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ Գրիգորյանը նախ ասաց, որ որևէ քաղաքական ուժի չի սատարում, կարծում է, որ պետք է լինի միջանկյալ կառավարություն՝ տեխնոկրատների կառավարություն. «Ես անհատների անուն չեմ նշի, որովհետև այս պահին չեմ տեսնում մարդկանց, ովքեր կարող են տեխնոկրատ կառավարություն ձևավորել»:

Գրիգորյանը նշեց, որ հայկական օրակարգն այս պահին մեր գերիների վերադարձն է, Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև սահմանների անվտանգությունը, մասնավորապես՝ Սյունիքի. «Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը: Այս առոմով ևս կարծում եմ, որ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու ու ռեալ արդյունքներ ապահովելու համար»:

Նույն շարքից