Գլխավոր Հասարակություն 

Դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, պարզվում է նաև մահվան պատճառը

analitik.am

 

Նոյեմբերի 13-ից առայսօր 1238 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության ծառայության աշխատակիցները 3360 (հայտարարության պահին այդ թիվն է հայտնի եղել, սակայն չի բացառվում, որ դրանից հետո թիվը մեծացած լինի) զոհված զինծառայողի մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն են իրականացրել:

Analitik.am-ը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ իմանալու համար.

Պարզվել են արդյո՞ք բոլորի մահվան պատճառները:

Առհասարակ կատարվում է արդյո՞ք նման հետազոտություն:

Կան արդյո՞ք զոհեր, որոք գրանցվել են նոյեմբերի 9-ից հետո:

Եթե կան նման դեպքեր, հայտնել նրանց մահվան պատճառները (սպանել են, ցրտահարությունից են մահացել և այլն):

Ստորև ներկայացնում ենք ԱՆ-ից մեր հարցման պատասխանը.

«Հայտնում ենք, որ դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, պարզվում է նաև մահվան պատճառը։

Պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրաեկան գործեր։

Համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի՝ զոհված զինծառայողների մահվան պատճառների, ինչպես նաև նոյեմբերի 9-ից հետո գրանցված զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ այն հանդիսանում է նախաքննական գաղտնիք»:

 

 

Նույն շարքից