Հասարակություն 

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

analitik.am

 

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա:

ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը հետևել են հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:

Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով:

Շվեյցարական մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև արտերկրից:

Հայաստանի շախմատի ակադեմիա

Նույն շարքից