Հասարակություն 

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

analitik.am

 

Արցախում պետությունը մինչև 80 հազար դրամի չափով փոխհատուցելու է բնակարանների և բնակելի տների վարձավճարները: Արցախի տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության հրապարակած  տվյալների համաձայն՝ փոխհատուցվող վարձավճարի չափը մասնավորապես Ստեփանակերտում կազմում է՝ 1 սենյակի դեպքում՝ 40 հազար դրամ, այնուհետև ըստ սենյակների թվի՝ փոխհատուցումն աճում է 10-հազարական դրամով:

Արցախի շրջաններում գտնվող բնակարանների դեպքում պետությունը փոխհատուցում է 1 սենյակի համար 30 հազար դրամի չափով: Մեկից ավելի սենյակների դեպքում վարձավճարի փոխհատուցման չափն աճում է 10-հազարական դրամով:

«Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:

Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Թումանյան 50)»,- նշված է Արցախի տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:

Նույն շարքից