Տվյալ պետության համար ամենակարևոր հարցերը ենթակա են քննարկման թիվ 1 ներկայացուցչական մարմնում՝ խորհրդարանում։
Հայաստանում այսօր ամենաամենակարևոր հարցերից մեկը մեր գերիների հարցն է։
Այդ դեպքում՝ ինչու՞ է իշխող ուժը դեմ, որ այդ հարցը քննարկվի խորհրդարանում։ Ավելին՝ պիտակավորում են այն ընդդիմադիրներին, որոնք առաջարկում են հարցն ընդգրկել ԱԺ օրակարգ։
Իմ պատասխանը հետևյալն է. իշխող ուժը ամենևին չի դիտարկում խորհդարանը, որպես հարցեր քննարկելու հարթակ։ Նրանց համար դա լոկ անհրաժեշտ օրենքները դակելու, անհրաժեշտ Ջհանգիրյաններին պաշտոն տալու հարթակ է։ Ուրիշ ոչինչ։ Մնացածը, ըստ նրանց, «շահարկում» է։
Ինչու՞ է այդպես։ Պարզ պատճառով. գործ ունենք իշխանությունը ապօրինի ձևով նվաճած ու է՛լ ավելի ապօրինի ձևով այն պահող թշնամական խմբակի հետ։ Շատ պարզ է:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան