Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանը գերիների ցուցակները ոչ միանգամից ու ոչ ամբողջությամբ է ներկայացրել. Սերգեյ Լավրով

analitik.am

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտնել է, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի զինվորականները ներկա պահին ստուգում են գերիների անվանական ցուցակները փոխանակում իրականացնելու համար:

Լավրովի խոսքերով, նախ պետք է եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կազմեն մարդկանց ցուցակները, ովքեր անհետ կորել են և որոնց իրենք ցանկանում են ազատել գերությունից:

Այս հարցում ավելի մեծ խնդիրներ կային հայկական կողմում. «Ադրբեջանը նման ցուցակ տվել է, այն շատ մեծ չի եղել: Ոչ բոլորն են միանգամից եղել, սակայն վերադարձվել են նրանք, ովքեր եղել են ցուցակներում:

Դրանից հետո ադրբեջանական կողմից գերիների, անհետ կորածների ու Հայաստանում պահվողների վերաբերյալ իրավիճակ չի եղել»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Երևանը ոչ միանգամից ու ոչ ամբողջությամբ է ներկայացրել ցուցակները, արդյունքում փոխանակվել են նրանք, ովքեր մասնակցել են մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած իրադարձություններին. «Հիմա գլխավորն այն հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբներին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին այնտեղ են ուղարկվել մեծ քանակությամբ զինվորականներ: Նրանք գերեվարվել են արդեն մեկ շաբաթ անց, դեկտեմբերի 10 օրերի ընթացքում, 63 մարդ»,-ասել է նա:

Լավրովն ասել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այդ մարդկանց հարցը պետք է առանձին քննարկվի, քանի որ նրանք գերեվարվել են արդեն մարտական գործողություններից հետո:

Նույն շարքից