Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախի կարգավիճակի հարցը գիտակցաբար չի հիշատակվել. Լավրովն ասաց, թե ով պետք է զբաղվի այդ հարցով

analitik.am

 

Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները բավականին արդյունավետ իրականացվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Լավրովն ասել է, որ այդ հարցը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ. «Տարածքը, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, հանդիսանում են խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հենց սա ենք մենք հիմք ընդունում Երևանի ու Բաքվի հետ մեր շփումներում»,-ասել է նա:

Տարածաշրջանի կարգավիճակի հարցով, Լավրովի խոսքերով, զբաղվելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Նրանք հիմա վերականգնել են իրենց շփումները կողմերի հետ, պատրաստվում են կրկին մեկնել տարածաշրջան»:

Լավրովը նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվել է հետագային՝ նկատի ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի հետո, հիմա դրա համար ճիշտ ժամանակը չէ. «Իսկ կարգավիճակին պետք է անդրադառնալ հետո: Կարևոր է, որ ստատուսի հարցով լինեն կոնկրետ, հանգիստ, իրավական բանավեճեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ այն բարիդրացիական մթնոլորտի պայմաններում, որը մենք պետք է վերականգնենք տարածաշրջանում»:

Նույն շարքից