Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է, որ մենք գտնվում ենք աղետի եզրին

 

Մենք հիմա գտնվում ենք բարոյական աղետի եզրին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյսուսը:

«Ես ուղիղ կասեմ՝ աշխարհը գտնվում է աղետալի բարոյական սխալի եզրին, որի գինը լինելու է մարդկային կյանքերը և աղքատ երկրներում հենց կյանքի հնարավորությունը»,-ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ 49 ամենաապահովված երկրներն արդեն պատվաստանյութի ավելի քան 39 միլիոն չափաբաժին են ձեռք բերել, և սա այն դեպքում, որ ամենաաղքատ երկրներից մեկում ընդամենը 25 պատվաստում է արվել:

Նա նշել է, որ այսօր վտանգված է պատվաստանյութի հավասար հասանելիություն ապահովելու պլանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից