Քաղաքականություն 

Հարցերը պետք է լուծվեն քաղաքական գործընթացների միջոցով. Լենա Նազարյանը շարունակում է իր պնդումը

analitik.am

 

Մոսկվայում ստորագրվեց կարեւոր փաստաթուղթ, որի իրականացումը կվերականգնի Հայաստանի երկաթուղային կապը Իրանի ու Ռուսաստանի հետ։ Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը ապահովելու էր տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի ու Նախիջեւանի շրջանի միջեւ, ապա Մոսկվայի պայմանավորվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի համար հավասար իրավունքներ ու պարտավորվածություններ սահմանեց հաղորդակցության բնագավառում։

Գերիների վերադարձի հարցը մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգն է։ Բոլոր գերիները եւ պատանդ պահվող անձինք պետք է վերադարձվեն անհապաղ, որը եւ՛ միջազգային իրավունքի, եւ՛ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջ է։ Ռուսաստանն այս պայմանավորվածության իրականացման երաշխավորը պետք է լինի։

Խոսք եղավ մեր կողմից ռևանշի մասին։ Ցանկացած բարդ, փակուղային հարց պետք է լուծվի քաղաքական գործընթացների միջոցով։ Պատերազմը լուծում չէ։ Դրան զուգահեռ պետք է ուժեղացնենք մեր բանակը, որն առանց վարանելու կգործի՝ ի պաշտպանություն հայրենիքի։

Ժողովրդավարական ընտրությունների կարեւոր բաղադրիչներից է մասնակցությունը։ Եթե երկրի խորհրդարանական ուժերն ասում են, որ դեմ են արտահերթ ընտրություններին՝ կազմակերպված Նիկոլ Փաշինյանի կողմից, 17 կուսակցություններն ասում են, որ ընտրակեղծարարություններ են լինելու, քվեատուփերի մոտ արյունահեղություն է լինելու, այս պայմաններում արտահերթ ընտրությունները նոր ճգնաժամի կբերեն։

Լենա Նազարյան

Նույն շարքից