Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Պարոն Ալիևն այնուամենայնիվ հաղթող կողմ է ու շարունակում է հաճույք ստանալ հայտարարություններից. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

 

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունների մասին, կարծիք է հայտնել, որ դրանք երևի դուր են գալիս պարոն Ալիևին:

«Ինքն այնուամենայնիվ հաղթող կողմ է ու շարունակում է հաճույք ստանալ այդ հայտարարություններից:

Անվտանգության համակարգը և Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն այս տարածաշրջանում որևէ հեռանկար չի տալիս այդ հայտարարություններն իրականություն դարձնելու մասով:

Իսկ ինչպես մենք այս ժամանակահատվածը կօգտագործենք, կախված է մեզանից յուրաքանչյուրից»,-ասել է նա:

Նույն շարքից