Միջազգային Քաղաքականություն 

Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը

 

Քուվեյթի Էմիր Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունվարի 18-ին ընդունել Է երկրի կառավարության հրաժարականը՝ շեյխ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է հեռուստաալիքը, Էմիրը նախարարների կաբինետին հանձնարարել Է շարունակել կատարել իր լիազորությունները մինչեւ կառավարության նոր կազմի աշխատանքի սկիզբը դրա ձեւավորումից հետո:

Քուվեյթի վարչապետ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահը հունվարի 13-ին երկրի Էմիրին պաշտոնաթողության խնդրագիր Է տվել:

Ավեի վաղ հունվարի 12-ին նախարարների կաբինետի ղեկավարին պաշտոնաթողության խնդրագիր են ներկայցրել Քուվեյթի կառավարության նախարարները:

Կաբինետը կազմավորվել Էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ին խորհրդարանական ընտրություններից հետո: Անցյալ տարիներին Քուվեյթի կառավարությունը մեկ անգամ չԷ, որ հրաժարական Է տվել սուր ճգնաժամի պայմաններում:

Ինչպես եւ նախկինում, հենց ընտրվող խորհրդարանի եւ Էմիրի կողմից նշանակվող կառավարության, այսինքն՝ այսպես կոչված երիտասարդ եւ հին Էլիտայի միջեւ լուրջ տարաձայնությունն Է համարվում կառավարության հրաժարականի հիմնական պատճառը:

Դեկտեմբերին Քուվեյթում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 50-տեղանոց Ազգային ժողովը 60 տոկոսով նորացել Է:

Արդեն հունվարին խորհրդարանի պահանջին համապատասխան, որը պաշտպանել Է 30 պատգամավոր, որոշում Է ընդունվել վարչապետին Ազգային ժողով կանչելու մասին, խորհրդարանականները նրան մեղադրում են նախարարական աշտոններին ոչ որակյալ եւ մասամբ սադրիչ անձանց ընտրելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից