Առողջապահություն 

Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

 

Հունվարի 19-ից, Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկը:

«50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հունվարի 19-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը հենց ձեր քաղաքում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում:

Տեղեկացնում ենք, որ առանց նախնական հերթագրման, հնարավոր չէ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ուստի կարևոր է նախ այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից