Հասարակություն 

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանների փոփոխություններն ավտոճանապարհներին

 

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց) բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց) տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից