Քաղաքականություն 

Չավուշօղլուն հայտարարել է, թե որ պարագայում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ

 

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը և նշել, թե դա որ պարագայում տեղի կունենա:

Ինչպես փոխանցում է Вестник Кавказа կայքը, այս մասին թուրք նախարարը հայտնել է Անկարայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ կայացած հատատեղ ասուլիսում: Չավուշօղլուն հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի ռեժիմը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «լավ հնարավորություն»:

«Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք Ադրբեջանի հետ միասին կհամակարգենք այդ գործընթացը»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է թուրք նախարարը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից