Հասարակություն 

Գնացածը կորած է. Մարտակերտում կովերն անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում

 

Մարտակերտի Ճանկաթաղ գյուղում 4 անասուն մոլորվել են ու ադրբեջանական կողմում հայտնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը։

Նշենք, որ քիչ առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Մարտակերտում ադրբեջանցիները կրակոցներ են արձակել Ճանկաթաղ գյուղի բնակչի ուղղությամբ և 7 գլուխ անասուն գողացել։

«Դեպքն այսօր տեղի չի ունեցել, այլ մոտ 10 օր առաջ։ Կրակոցներ էլ չեն եղել, ուղղակի անասունները մոլորվել են, կորել, մեծ հավանականությամբ՝ ադրբեջանական կողմում են հայտնվել»,- նշեց վարչակազմի ղեկավարը։

Նրա խոսքով՝ պետք է ավելի ուշադիր լինել։ Ասում է՝ բոլոր անասնատերերին էլ զգուշացնում են՝ անասուններին պահեն, որ չանցնեն ադրբեջանական կողմ, որովհետև նրանց այլևս վերադարձնել չի լինի։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից