Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ունենա ընդհանուր բանակ, արժույթ...Բաղդասարով /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Ռուսաստան մասնավոր այցի մասին ամեն օր ստացվող լուրերը զզվանք են առաջացնում։ Վաճառք և դավաճանություն, այցերը թանկարժեք ռեստորաններ, այն էլիտար անշարժ գույքերը, որոնք ստանում են։ Այս թուրքերի ընտանիքին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այս մասին իր Տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութում ասում է ռուսաստանցի ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովը

«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ և էթնիկ հայ, Ռուսաստանի և Հայաստանի շահերն ինձ համար սերտորեն կապված են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ կոնֆեդերատիվ միությունում, ունենա ընդհանուր բանակ, արժույթ և արտաքին քաղաքականություն։ Սա Հայաստանի համար միակ ճանապարհն է»,- նշում է Բաղդասարովը։

Եվ հավելում է, որ քանի դեռ դավաճանների և կոռուպցիայի դեմ կեղծ մարտիկների այդ զանգվածը դեռ իշխանության ղեկին է, ոչ մի լավ բան տեղի չի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

  •  
  •  
  •  
  • 22
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    24
    Shares

Նույն շարքից