Հասարակություն 

Ռուսաստանը 300 հոգանոց զորախումբ է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա մարզ

 

Ռուսաստանը զինվորականների հավելյալ ստորաբաժանում է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա մարզ։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնել է ռուս-սիրիական միացյալ դիտորդական կետի մայոր Դմիտրի Սունցովը։ Ընդհանուր առմամբ, այնտեղ կտեղակայվի մոտ 300 զինվորական։

Ըստ Սունցովի՝ ռուսական ստորաբաժանման հիմնական խնդիրը կլինի «նպաստել տարածաշրջանում հակամարտության դեէսկալացիային»։ Բացի այդ, նրանք կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը և կօգնեն տեղացիներին։

Սիրիական Ալ-Հասաքա մարզը սահմանակից է Թուրքիային։ Ռուս զինծառայողներն այնտեղ տեղակայված են Մոսկվայի և Անկարայի՝ տարածաշրջանում կայունության ապահովման պայմանավորվածությունների շրջանակներում։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից